Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բանկերը խոսում են տնտեսության փոխարեն

Բանկերը խոսում են տնտեսության փոխարեն
13.09.2012 | 20:55

ԿԲ-ի հրապարակած տվյալները հաստատում են հուլիս-օգոստոս ամիսներին արած մեր կանխատեսումները բանկային համակարգի վրա տնտեսական ճգնաժամի թողած բացասական ազդեցության մասին։ Հիշեցնենք` նշել էինք, որ ճգնաժամը բացասաբար է ազդել Հայաստանի բանկային համակարգի վրա, ելնելով բանկային գործարքների նվազումից։

Եվ այսպես, ԿԲ-ն փաստում է, որ բանկային համակարգում նվազել է սպառողական և հիպոթեքային վարկերի պահանջարկը, ինչի արդյունքում սպառողական և հիպոթեքային վարկերի շուկաները հայտնվել են պասիվ վիճակում։ Սրան զուգահեռ, ԿԲ-ի նույն տվյալներով, վերջին երեք տարիներին ավելացել է բանկերում բնակչության ավանդների ծավալը, որը հասնում է 562 մլրդ դրամի, նախքան ճգնաժամը եղած 212 մլրդ դրամի դիմաց։ Համաձայնեք, որ պատկերն անհասկանալի է, անգամ այն զավեշտալի է դառնում, եթե նկատենք, որ, ըստ վիճակագրության, վերջին երեք տարում Հայաստանում աղքատությունը խորացել է։ Իսկ եթե սրան էլ հավելենք, որ Հայաստանը վերջին ութ ամսում, ըստ ֆինանսների նախարարության, ապահովել է տնտեսական աճ սահմանված ցուցանիշից էլ ավելի, ապա երևի թե եվրոպացին շփոթվեր այս պատկերից։ Եվ որքան էլ նրան բացատրեն, այդպես էլ չի կարող հասկանալ, թե ինչպես է հնարավոր տնտեսական աճի պայմաններում ունենալ ներդրումների ծավալների կտրուկ նվազում, բնակչության աղքատության խորացում, ավանդների ծավալների բարձրացում և միևնույն ժամանակ սպառողական և հիպոթեքային վարկերի կտրուկ նվազում։ Բայ», քանի որ մեր հայ պաշտոնյաների երևակայությունը խիստ վառ է և հարուստ, ապա ո՞րն է խնդիրը... Նրանք ոչ միայն իրենց երևակայությանն են հեշտությամբ ապավինում, այլև առանց շփոթվելու փորձում են հավատացնել` հիմնվելով իրենց իսկ ներկայացրած վիճակագրության վրա։
Սակայն որքան էլ վիճակագրությունը փորձի թվերի լեզվով լղոզել իրականությունը, այնուհանդերձ, ներկայացված թվերին մի փոքր ուշադիր հետևելու դեպքում դրանք շատ խոսուն են դառնում։ Եվ այսպես, վերջին երեք տարում ավելացել է ավանդների ծավալը, նվազել են բանկերում սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները։ Նախ հասկանանք, թե ինչի հաշվին է մեծացել ավանդների ծավալը աղքատության խորացման պարագայում։ Եթե նկատենք, որ վերջին երեք տարում կառավարությունը մի քանի անգամ կադրերի կրճատում իրականացրեց պետական ապարատում, սրան հավելենք արտագաղթողների թիվը, որոնց մեջ զգալի մաս է կազմում սոցիալապես ապահովված միջին խավը, ապա պետք է ենթադրել, որ ավանդները ոչ թե այս խավին են պատկանում, այլ սոցիալապես շատ ապահովվածներին, այսինքն` մեծահարուստներին։ Սակայն քանի որ վերջին 3-4 տարիներին տնտեսության մեջ աճել է անվստահության մթնոլորտը, արդյունքում կտրուկ նվազել է ներդրումների ծավալը։ Այսինքն, մեծահարուստների մի մասը զերծ մնալով ներդրումներից, որոշ գումարներ, ամենայն հավանականությամբ, աշխատեցնում է ավանդների տեսքով։
Ի դեպ, նկատենք. եթե չլինեին այս ավանդները, ապա առևտրային բանկերը լուրջ խնդիրներ կունենային, այն պարզ պատճառով, որ էապես նվազել են սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները։ Սա մեկ պատճառ ունի. նվազել է բնակչության գնողունակությունը, ինչը պայմանավորված է տնտեսության անկմամբ։ Մինչդեռ 2011-ի վերջին 2012-ի սկզբին վարչապետը հայտարարեց, որ մեզ հաջողվել է հաղթահարել ճգնաժամի հետևանքները։ Եթե այդպես է, ապա իրականում բանկերի ակտիվությունը տնտեսության մեջ պետք է ավելանար, մինչդեռ պատկերը ճիշտ հակառակն է` ներդրումների ու վարկերի ծավալները գնալով նվազում են։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ